Համալսարան - Պատմություն

 Երևանի գյուղատնտեսական համալսարանը պետականորեն հավատարմագրված ԲՈւՀ է: Այն հիմնադրվել է 1992թ-ին ակադեմիկոս Լեոնիդ Հայկազի Ազիզբեկյանի կողմից: 2001թ-ին ԲՈՒՀ-ը Ֆրանկֆուրտում անցկացված որակի և տեխնոլոգիաների միջազգային մրցույթում արժանացել է ոսկե մեդալի:Մինչ 2006 թվականն այն կրել է «Երևանի կիրառական բիոտեխնոլոգիայի ինստիտուտ» անվանումը: Հետագայում, ԲՈՒՀ-ի խորհրդի որոշմամբ այն վերանվանվել է «Երևանի գյուղատնտեսական համալսարան»:
        1997
թվականին Երևանի կիրառական բիոտեխնոլոգիայի ինստիտուտը տվել է առաջին առկա ուսուցման շրջանավարտներ` տեխնոլոգիայի, անասնաբուժության, տնտեսագիտության և իրավագիտության գծով:
Մեկ տարի անց` 1998 թվականին, համալսարանն ունեցավ նաև հեռակա ուսուցման անդրանիկ շրջանավարտներ:
2001
թվականին Երևանի կիրառական բիոտեխնոլոգիայի ինստիտուտը Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում անցկացվող որակի և տեխնոլոգիաների միջազգային մրցույթում արժանացել է ոսկե մեդալի:
     
Համալսարանում գործող ֆակուլտետների կողքին 2007 թվականին բացվեց Դիզայնի բաժինը:
Նույն թվականից համալսարանում գործում է նաև նախնական արհեստագործական ուսումնական ծրագիր:
2008-2009
թթ ուսումնական տարում Երևանի գյուղատնտեսական համալսարանն անցել է Բոլոնիայի համակարգի կրեդիտային կրթակարգին:
     2010
թվականից ԲՈՒՀ-ին կից գործում է ավագ դպրոց,քոլեջ և մագիստրատուրա :

 ԲՈՒՀ-ում գործում են հետևյալ ֆակուլտետները՝


  •  Իրավագիտություն,
  • Ֆինանսներ,
  • Դիզայն,
  • Անասնաբուժասանիտարական փորձաքննություն,
  • Տեխնոլոգիա