Համալսարան - Ուսխորհուրդ
  1. Նախագահ`    ընտրվում է  երկու տարին մեկանգամ` ռեկտորատի համաձայնությամբ 
  2. Փոխնախագահ`       նշանակվում է խորհրդիհամաձայնությամբ, նախագահի կողմից 
  3. Նախագահի օգնական`       նշանակվում էնախագահի կողմից 
  4. Խորհրդարանի նախագահ՝        ընտրվում էխորհրդի կողմից 
  5. Խորհրդարանը`     յուրաքանչյուր կուրսից մեկներկայացուցիչ, իրավ. պարտականություն


Նախագահը

Նախագահը համաձայանությամբ խորհրդարանի կեսից ավելիի, իրավունք ունի փոփոխություններ կատարել խորհրդարանում, փոխել խորհրդարանի նախագահին և կուրսի ներկայացուցչին: 


Նա  պարտավոր է  մասնակցել խորհրդարանի ժողովին  և արտահերթ նիստին, որն անցկացվում է ամիսը մեկ անգամ: Պատասխանատու է ուսանողական խորհրդիկազմակերպման և կարգ ու կանոնի համար:


Փոխնախագահ 

Իրավունք ունի հրավիրել խորհուրդ. ժողով, կազմակերպել միջոցառումներ, հանգիստ: Խորհրդարանի հետ քննարկել տույժի կամ խրախուսմանմիջոցառումներ, կարգ ու կանոնի  մշակման և կիրառման եղանակներ:Նա  պարտավոր էամեն ամիս ներկայացնել հաշվետվություն կատարած աշխատանքի վերաբերյալ: Նախագահի բացակայության ժամանակ  կատարում է նրա պարտականությունները:


Նախագահի օգնական (2 հոգի)

Իրավունք ունեն  մասնակցնելու համալսարանի բոլոր հարցերի   քննարկումներին, միջոցառումների կազմակերպմանը  և ներկայացնել նախագահի կողմից ընդունած որոշումները: Նախագահի օգնականները  պարտավոր եննաև ներկայացնել ԲՈՒՀ-ը տարբեր միջոցառումներում`  նախագահի հետ կամ  առանձին:


Խորհրդարանի նախագահ 

Իրավունք  ունի  անհրաժեշտությանդեպքում հրավիրել ժողով,  նշանակել միջոցառման օրեր: Խորհրդարանի մեծամասնության համաձայնությամբ իրավունքունի ռեկտորատին հայտնել դժգոհություն  նախագահի և փոխնախագահի գործունեությունից: Նա պարտավոր է շաբաթը մեկ անգամանցկացնել համագումար և  մեկ միջոցառում, նաև հետևել, որ բոլորը տեղեկացվածլինեն ԲՈՒՀ -ում  կատարված աշխատանքներին:


 


Խորհուրդը 

Իրավունք ունի քննարկել նախագահների (խորհրդարանի) ևփոխնախագահի աշխատանքները: Նա պարտավորէ խորհրդարանի քննարկմանը  ամեն  շաբաթ հաշվետվություն ներկայացնել կուրսում կատարված աշխատանքների վերաբերյալ: Ինչպես նաև պարտավոր է  3 ամիսը մեկ անգամ  լավագույն ուսանող կոչման համար ներկայացնել որևէ արժանավոր ուսանողի:

 

2007 թ-ին  ընդունվելով ԵԳՀ` մասնակցել եմ ուսխորհրդի աշխատանքներին:Աշխատանքային և ուսանողական կոլեկտիվը ինձ շատ դուր եկավ, և ես սկսեցի իմմասնակցությունն ունենալ ուսումնական խորհրդի աշխատանքներին: Այդ ժամանակ եսաշխատում էի  Չեխական  ,,Peaple in need,,  բարեգործական կազմակերպությունում, որըզբաղվում էր հաշմանդամ երեխաների` հասարակական կյանքում ինտերգրմամբ, ինչպեսնաև  միգրացիոն և զարգացման խնդիրներով:

 

Եվ ես որոշեցի  կոորդինացնել աշխատանքային և ուսումնական հաստատություններիաշխատանքները, քանի որ նրանց նպատակները շատ դեպքերում համընկնում էին: ԲՈՒՀ-իուսանողության հետ մեկտեղ կատարել ենք բազում բարեգործականաշխատանքներ:  Դրանցից է 2007թ-ի դեկտեմբերի 26-ին կազմակերպված տոնականմիջոցառումը  120 հաշմանդամ երեխաների համար: 2008թ-ին ընտրվելով ուսանողականխորհրդի նախագահ` սկսեցի աշխատանքն էլ ավելի ընդլայնել այլ բարձրագույնուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, ՀայԱռաքելական եկեղեցու, ինչպես նաև Համահայկական երիտասարդական միջազգայինկենտրոնի հետ: ԵԳՀ–ն, իրականացնելով բազում միջոցառումներ, ընդլայնեց կապերըմյուս ԲՈՒՀ-երի ուսանողության հետ: Մեր հետաքրքրությունների շրջանակը դարձավբազմազան և աշխատանքն ընթացավ առավելագույնս օգտակար հունով: 

Ուսանողական խորհրդի դռները լայնորեն բաց են ուսանողության ցանկացածնախաձեռնության, հետաքրքիր առաջարկների   առջև, որպեսզի ուսումնական կյանքը ավելիարդյունավետ դառնա, հասարակական կյանքը` աշխույժ:

 

Սիրով սպասում ենք ձեզ: 

Հարգանքներով `Գագիկ Ծատինյան

 


 

ԵԳՀ-Ն ԵՎՐՈՊԱՅԻՆ ՏՎԵՑ ՉԵՄՊԻՈՆ

 

   

ԵԳՀ-“Քիք-Բոքսինգի Ազգային ֆեդերացիա” համագործակցության պայմանագիր ստորագրելուց հետո, ԲՈՒՀ-ում տվյալ սպորտաձևինկատմամբ հետաքրքրությունը կտրուկ աճեց: Արդյունքն էլ երկար սպասեցնել չտվեց: 2008թվականին Քիք-Բոքսինգի աշխարհի բացարձակ չեմպիոն հռչակվեց ԵԳՀ-ական ԱրմանՍեդրակյանը:

 

Չեմպիոնին պատշաճ ընդունելություն կազմակերպելու համար ԲՈՒՀ-ի ուսանողականխորհրդի նախաձեռնությամբ համալսարանում կազմակերպվեց մեծարման երեկո, որիններկա գտնվեցին սպորտով հետաքրքրվող բազմաթիվ ուսանողներ, դասախոսներ:

 

Երեկոյի ընթացքում շնորհավորական խոսքով հանդես եկավ համալսարանի ռեկտոր Լ.Ազիզբեկյանը և համալսարանի պատիվը բարձր պահելու համար Արմանին շնորհեցպատվոգիր:

 

Ա. Սեդրակյանին սպասվում էր ևս մեկ անակնկալ. ֆիզիկական կուլտուրայի դասախոսներիորոշմամբ Արմանը հռչակվեց ԲՈՒՀ-ի տարվա լավագույն մարզիկ:

 

 

ԵԿԵՔ ԼԻՆԵՆՔ ԳԹԱՍԻՐՏ

 

ԵԳՀ-ականների գեղեցիկ ավանդույթներից է ամանորյա տոնական օրերից մեկը հանրապետության ծերանոցներից մեկում անցկացնելը: Բացառություն չէր նաև այստարին: Ուսանողներն այցելեցին 4-րդ Գյուղի ծերանոց, որտեղ նրանց  սպասում էին անհամբերությամբ:

 

Համալսարանականները բազմաթիվ անակնկալներ էին պատրաստել տարեցների համար:Այցելությունը զուգորդվեց ուսանողների կողմից կազմակերպված համերգային շոու-ծրագրով:  Ծերանոցի բոլոր բնակիչները ստացան թե' անհատական և թե' ընդհանուրօգտագործման նվերներ:

 

Տարեցների աչքերին հայտնվեցին հուզմունքի արցունքներ, քանզի նրանք գիտակցեցին, որբնավ էլ լքված չեն հասարակության կողմից:

 

ՄԱՔՈՒՐ  ՊԱՀԵՆՔ ՄԵՐ  ՇՐՋԱԿԱՅՔԸ

 

Ինչպես հայտնի է, Երևանի գյուղատնտեսական համալսարանը սերտորեն համագործակցում է Երևանի քաղաքապետարանի հետ: Վերոնշյալ համագործակցության շրջանակներումԵրևանի քաղաքապետարանի, Աջափնյակ վարչական շըրջանի (նախին թաղապետարան) ևԵրևանի գյուղատնտեսական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ ձեռնարկվեց ՙՄաքուր պահենք մեր քաղաքը՚ միջոցառումը, որին մասնակցեցին համալսարանիպրոֆեսորադասախոսական անձնակազմը և ուսանողները: Միջոցառման համարանհրաժեշտ բոլոր միջոցները ուսանողական խորհրդին տրամադրել էր Աջափնյակվարչական շրջանի մաքրման և կանաչապատման բաժնի ադմինիստրացիան:

 

Միջոցառման արդյունքում մաքրվեց համալսարանին հարող ողջ տարածքը,կազմակերպվեց ծառատունկ և կանաչապատում: Հարկ է ընդգծել, որ մինչ օրս ծառատունկիմասնակիցները բարեխղճորեն զբաղվում   են  նաև  իրենց   տնկած ծառերի խնքմով և ջրայինպաշարների բավարարմամբ:

 

 

ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍԸ ԵԳՀ-ՈՒՄ

 

Հայ երիտասարդության շրջանում  “Վալենտինիզմը” վերացնելու, Հայ Առաքելականեկեղեցին արժևորելու, պրոպագանդելու և ուսանողների հոգևոր դաստիարակությունըզարգացնելու նպատակով յուրաքանչյուր տարիԵրևանի գյուղատնտեսական համալսարանում մեծ շուքով նշվում է սիրո բարեխոս ՍուրբՍարգսի տոնը, որի շրջանակներում կազմակերպվում են բազմաթիվ տոնականմիջոցառումներ:   Տոնական օրը սկսվում է ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված համերգային ծրագրով,  որին հետևում  է այցելություն մայրաքաղաքի Սուրբ Սարգիսեկեղեցի, որտեղ ուսանողները մասնակցում են պատարագին, ստանում օրհնանք ևվերադառնում համալսարան, որտեղ շարունակվում է տոնական միջոցառումը:

Ուսանողներն իրենց սիրո խոստովանություն- նամակները  գցումեն համապատասխան արկղում, որը վերջում հասնում է հասցեատերերին:

 

Միջոցառման ավարտին մասնակիցներին բաժանվում են եկեղեցուց բերված աղեբլիթներ:

 

ԵԳՀ-Ն ՄԵԾ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՐՁՆՈՒՄ ԺԱՄԱՆՑԻՆ

 

Տարվա մեջ մի քանի անգամ Երևանի գյուղատնտեսական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ  և ռեկտորատի օժանդակությամբ ուսանողական կյանքն ավելիակտիվ և բովանդակալից դարձնելու նպատակով կազմակերպվում են տարբեր ժամանցայինմիջոցառումներ Երևանի լավագույն ժամանցային կենտրոններում և ակումբներում:

Միջոցառումների մեկնարկը, ավանդույթի համաձայն, տրվում է յուրաքանչյուր ուսումանկանտարվա նոյեմբերի 17-ին` ուսանողության միջազգային օրը: Շլացուցիչ շոու-ծրագրեր ենկազմակերպվում նաև   ամանորյա   տոնակատարությունների ժամանակ, բանակայինների ևկանանց միջազգային տոներին,   սիրո օռվա,Սահմանադրության   ընդունման , անկախության հռչակման, ինչպես նաև քննաշրջանները հաջող ավարտելու կապակցությամբ:

Միջոցառումներին իրենց ակտիվ մասնակցությունն են ունենում նաև  ԲՈՒՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմը` ռեկտորի և պրոռեկտորների գլխավորությամբ:

Թե' ուսանողների և թե' դասախոսների վկայությամբ` ուսանողների համար կազմակերպածժամանցը միայն դրականորեն է անդրադառնում վերջիններիս    ուսման առաջընթացի վրա,քանզի ծանր ու հոգնեցուցիչ պարապմունքներից հետո ուսանողները կարողանում են ինչպեսհարկն է լիցքաթափվել և հանգստանալ` պարտաստ լինելով նոր մարտահրավերների:


Հանգիստը Սևանում

Ամեն տարի ԵԳՀ-ի ռեկտորատը կազմակերպում է միջոցառումներ նաև կապուտակ Սևանում: Սա մեր ուսանողությանն ընձեռված ևս մեկ հրաշալի հնարավորություն է ամառային այս տապ օրերին հանգիստը առավելագույնս հետաքրքիր և օգտավետ կազմակերպելու համար:Միջոցառումների ժամանակ իրականացվում են նաև արշավներ դեպի տարածաշրջանի տեսարժան և մշակութային արժեք ներկայացնող վայրեր:Կազմակերպվում են զանազան ինտելեկտուալ խաղեր:

Հարկ է ընդգծել, որ հերթական հանգստի ընթացքում համալսարանականներին հյուրընկալվեցհանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, որն ուսանողների հետ ունեցավ ջերմ ևմտերմիկ զրույց` պատասխանելով նրանց հուզող բոլոր հարցերին և մասնակցելով նրանցկողմից կազմակերպված մի շարք խաղերի:

 

Սոֆի Մխեյանը երգեց ԵԳՀ-ի ուսանողների համար

 


 

ԵԳՀ ուսանողական խորհրդի կողմից վերջերս համալսարան էր հրավիրվել հայ էստրադայի ներկայացուցիչ Սոֆի Մխեյանը: Սպասված հանդիպումն անցավ անչափ ջերմ ևանակնկալներով հարուստ մթնոլորտում:

Սոֆին նախ պատմեց իր անցած ուղու մասին, պատմեց, թե ինչպես է սկսել իր այդ դժվարին ուղին և ինչպես է դարձել երգչուհի: 

Իր մշակութային անցյալը ներկայացնելուց հետո Սոֆին անդրադարձավ իր վերջինալբոմին` պատմելով նոր  երգերի մասին և այն երգերի, որոնք առաջիկայում նախատեսում էձայնագրել և թողարկել:

 

Սոֆին ԵԳՀ ուսանողական խորհրդի կողմից  պարգևատրվեց պատվոգրով: Այնուհետև եևգչուհին իր կատարումներով ողջունեց ներկաներին` արժանանալով վերջիններիս ծափահարություններին: Իր ավարտականխեսքում Սոֆին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և խոստացավապագայում կրկին հյուրընկալվել ԵԳՀ-ում:

Ուխտագնացություն Ծաղկավանք և Մուղնի
Հայաստանի հանրապետության տեսարժան վայրերին և մշակութային արժեք ներկայացնողօջախներին ծանոթանալու նպատակով Երևանի գյուղատնտեսական համալսարանիուսանողական խորհուրդը    պարբերաբար   ուխտագնացություններ է կազմակերպումհանրապետության տարբեր տարածաշրջաններ: Հերթական ուխտագնացությանուղղությունը Ծաղկավանքն էր, որին հաջորդեց Մուղնին: Արդեն Մուղնիումհամալսարանականները մասնակցեցին կիրակնօրյա պատարագին և ստացանքահանայական օրհնանք: ԵԳՀ-ականները ծանոթացան նաև երկու հոգևոր օջախների պատմությանը և հոգևոր սննդիմեծ պաշար ստանալով` վերադարձան Երևան:

ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Ավանդույթի համաձայն` Երևանի գյուղատնտեսական համալսարանն ամեն տարիմասնակցում է ՀՀ Մշակույթի, Կրթության և գիտության նախարարությունների կողմիցկազմակերպված մրցույթ -փառատոնին:
Փառատոնի ծրագրում ներառված են երգի, պարի, ասմունքի և մտքի ճկունությունըզարգացնող այլ մրցույթներ: ԵԳՀ-ը, ինչպես միշտ, ներկայացված էր մրցույթ-փառատոնիբոլոր անվանակարգերում: Մասնակիցների առջև խնդիր էր դրված հաղթող ճանաչվելհնարավորինս շատ անվանակարգերում` դրանով իսկ բարձր պահելովհամալսարանի` տարիների ընթացքում ձեռք բերված հեղինակությունը մի շարք մրցույթ-փառատոններում:
ԵԳՀ-ականները պատվով կատարեցին իրենց առջև դրված խնդիրները` պարգևատրվելովբազմաթիվ մրցանակներով և պատվոգրերով:


ՈՉ` ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՔԱՅՔԱՅՄԱՆԸ

ՀԵՌՈՒ ՄՆԱՆՔ ԹԹՎԱԾՆԱՅԻՆ ԱՆՁՐԵՎՆԵՐԻՑ

Սույն թվականի նոյեմբորի 9-ին Երևանի գյուղատնտեսական համալսարանիդահլիճում համալսարանի բնագիտության և անասնաբուժա-սանիտարական փորձաքննություններիամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ բաց դաս` նվիրված բնապահպանականխնդիրներին:
Բաց դասի մասնակիցները ներկայացրին իրենց տեսակետները շրջակա միջավայրիպահպանության, ծառահատումների, օզոնային շերտի քայքայման, թթվածնային անձրևներիառաջացման, ֆոտոսինթեզի և այլ խնդրների վերաբերյալ: Դասի սկզբում ներկայացվեցպատմական ակնարկ Հռոմեական կայսրության անկման վերաբերյալ, որն ուներ նաևբնապահպանական պատճառ:
Դասի մասնակիցների քննարկումների և հարց ու պատասխանի արդյունքում ձևավորվեցհստակ տեսակետ խնդիրների լուծման ձևերի վերաբերյալ: Հարկ է ընդգծել, որ  հյուրերի ևներկաների մեծ մասն աչքի ընկան ակտիվությամբ, ինչը բաց դասի հիմնական նպատակներից մեկն էր:

ՏԵՐՅԱՆԱԿԱՆ ՕՐԵՐ ԵԳՀ-ՈՒՄ

ԵԳՀ հումանիտար առարկաների ամբիոնի նախաձեռնությամբ աշնանային այս թախծոտ օրերին համալսարանում հայտարարվել էր  Տերյանական օրեր խորագրով միջոցառում:
Միջոցառման շրջանակներում համալսարանը հյուրընկալել էր բազմաթիվ պատվավորհյուրերի, որոնք իրենց քննարկումներով և պատմություններով համալսարանի առօրյան լցրել էին տերյանական շնչով:
Տերյանական օրերի ընթացքում կազմակերպվել էին մի շարք ցերեկույթներ և երեկույթներ,որոնց շրջանակներում ուսանողները և դասախոսները  ասմունքել էին մեծն  վարպետի ստեղծագործությունները:
Միջոցառումը ևս մեկ անգամ փաստեց, որ ոչ ոք և ոչինչ չի մոռացվում, և որ Հայաստանաշխարհը շարունակելու է մարդկությանը հիացնել իր տաղանդավոր զավակներով:

Վահան Տերյան 

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1885-1920

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների "Մթնշաղի անուրջներ" ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեւիկյան հեղափոխությանը եւ այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր եւ վախճանվում է 1920թ հունվարի 7-ին։

 

 

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր

 

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,

Գիշերի պես խորհրդավոր.

Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,

Որպես թովիչ իրիկնամուտ։ 

Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,

Որպես գարնան մթնշաղում։ 

Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,

Արբեցումի ոսկե մշուշ։ 

Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,

Քո աչքերը հոգի տանջող։ 

Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,

Որպես գարնան իրիկնամուտ։

 

 

 

ԵԳՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՆՇՈՒՄ ԵՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԸ

 

 

 

 

Ամենամեծ գովեստն ուսուցչի համար այն է, երբ գովում են իր աշակերտին:

                                                                             Շառլոտ Բրոնտե

 

1994թ. ՅՈՒՆԵՍԿՕ–ն հոկտեմբերի 5-ը հայտարարել է որպես ուսուցչի և կրթական ոլորտի բոլոր աշխատողների մասնագիտական տոն։ 1966թ. հենց այս օրը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության հրավիրած համատեղ կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» վերտառությամբ փաստաթուղթը, ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր:

2010թ. սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովը միաձայն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը: Ըստ այդմ` պաշտոնական տոնացույցում հոկտեմբերի 5-ն ամրագրվել է որպես Ուսուցչի օր: 

 

Հոկտեմբերի 5-ը աշխարհի 100-ից ավելի երկրում նշվում է որպես ուսուցչի միջազգային օր:

 

 

Այս օրը տոնական էր դարձել նաև Երևանի գյուղատնտեսական համալսարանում: ԲՈՒՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողները` ուսխորհրդի հետ միասին, որոշել էին իրենց շնորհակալության և շնորհավորանքի խոսքը հասցնել ԲՈՒՀ-ի դասախոսական անձնակազմին:Երգ, պար, ասմունք, հումոր. այս միջոցները հնարավորություն տվեցին ուսանողներին ներկայանալու, յուրաքանչյուրը իր կարողությունները արտահայտելու և իրենց դասախոսներին ողջունելու:

Միջոցառմանը ներկա էին համալսարանի ռեկտոր Լիանա Ազիզբեկյանը, պրոռեկտոր Ժաննա Ազիզբեկյանը, դասախոսներ, համալսարանի ուսխորհրդի նախկին նախագահ Գագիկ Ծատինյանը, համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողներ, հյուրեր:

 

Բացի հետաքրքիր համարներով հագեցած լինելը, ցերեկույթը  կարևորվեց նրանով, որ միջոցառման ավարտին ԲՈՒՀ-ի ուսանողների անցկացրած հարցումների շնորհիվ, ինչպես նաև ռեկտորատի համաձայնությամբ դասախոսներից շատերին հանձնվեցին պատվոգրեր` լավագույն դասախոս ճանաչվելու համար:

Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ` ուսանողները մաղթեցին  անսպառ եռանդ և ստեղծագործական հաջողություններ: 

 

Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ:

 

Վատ է այն աշակերտը, ով չի գերազանցում իր ուսուցչին:  

 

                               Լեոնարդո Դա Վինչի

 

 

 

Երևանը 2794 տարեկան է

 

 

«Էրեբունի-Երևան» տոնը կոչվում է նաև «Երևանի տոն», «Երևանի օր». 1983 թ-իցդարձել է ավանդական (չի նշվել միայն 1991–98 թթ-ին): 

 Տոնի շրջանակներում կազմակերպվում են ցուցահանդեսներ, մեծ համերգներ`Հանրապետության և մեծ ու փոքր հրապարակներում, պուրակներում, թատերականացվածներկայացում՝ Էրեբունի ամրոցի հիմնադիր Արգիշտի արքայի «մասնակցությամբ»՝ Էրեբունիթանգարանի մերձակա հրապարակում: Տոնական օրն ավարտվում է Հանրապետությանհրապարակում` մեծ հրավառությամբ: Տոնակատարությանը մասնակցում են Երևանիբնակչության մեծ մասը և բազմահազար հյուրեր հանրապետության տարբեր մարզերից,ինչպես նաև արտերկրից և Երևանի քույր-քաղաքներից հրավիրված պատվիրակություններ: 

«Էրեբունի-Երևան» տոնակատարության համար 1968 թ-ին հատուկ գրվել է «Էրեբունի-Երևան» երգը (խոսքը՝ Պարույր Սևակի, երաժշտությունը՝ Էդգար Հովհաննիսյանի), որըհետագայում դարձել է քաղաքի օրհներգը: Այդ երգն առաջին անգամ կատարվել է 2750հոգուց բաղկացած երգչախմբով` Թաթուլ Ալթունյանի ղեկավարությամբ:  

 

Առաջին տոնակատարության ժամանակ  Հանրապետության հրապարակի մերձակազբոսայգում բացվել է նաև 2750 ցայտաղբյուրներից բաղկացած շատրվանների համալիրը: 

 

Երևան դարձած

իմ Էրեբունի

Դու մեր նոր Դվին,

 մեր նոր Անի:

Մեր փոքրիկ հողի 

դու մեծ երազանք,

Մեր դարե կարոտ, 

մեր քարե նազանք: 

 

   Պարույր Սևակ

 

 

 

Երևանի ծննդյան 2794 ամյակը նշում էին նաև Երևանի գյուղատնտեսական համալսարանի ուսանողները: Վաղ առավոտից նրանք  արդեն պատրաստ էին իրենց սիրելի քաղաքին շնորհավորելու: Երթը , որը սկիզբ առավ Երևանի գյուղատնտեսական համալսարանից,  իր ընթացքն ունեցավ և շարունակվեց մինչև քաղաքի  սիրտը` հանրապետության հրապարակը:  Շնորհավորական պաստառներ, տոնը շեշտող երգ-երաժշտություն, ուրախ տրամադրություն, երգ ու պար:

 

Եվ ինչպես յուրաքանչյուր հայրենասեր  հայ, համալսարանի ուսանողները ևս արտահայտում էին իրենց սերն ու նվիրվածությունը մեր սիրելի, հին ու նոր քաղաքի նկատմամբ: Իրենց վերաբերմունքով ապացուցում, որ բոլոր ժամանակներում  համայն հայության մայրաքաղաքը մնում է միակը և անփոխարինելին:

 

 

Հանդիպում ,,Հայոց արծիվներ,, հայրենասիրական հ/կ-ի հիմնադիր-նախագահ Խաչիկ Ասրյանի հետ

 

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, ,,Հայոց արծիվներ,, հ/կ-ի հիմնադիր-նախագահ Խաչիկ Ասրյանը հյուրընկալվել էր Երևանի գյուղատնտեսական համալսարանում:

Հանդիպմանը ներկա ուսանողներին հետաքրքրում էին հարցեր` մեր երկրի պաշտպանության, հայրենասիրության և հերոսի կերպարի ստեղծման հետ կապված:

Ինչպիսի զինվոր ենք դաստիարակում մենք և ում ենք վստահում մեր երկրի վաղվա օրը. հարցեր, որոնք անհանգստացնող են, ճակատագրական, բայց նաև հուզող այսօրվա երիտասարդին ու մեր երկրի վաղվա քաղաքացուն:

,,Հայոց արծիվներ,, կազմակերպության հիմնադիրը իր խոսքում կարևորեց երիտասարդների դերը ազգի գոյատևման և առաջընթացի գործում` նշելով, որ ինչպես արծիվները նրանք պետք է հսկեն մեր երկիրն ամեն տեսակ ոտնձգություններից, օտարամոլությունից և վատ ազդեցություններից:

Ավելացնենք նաև, որ վերջերս Երևանի գյուղատնտեսական համալսարանի ուսանողները մասնակցեցին հրաձգության մրցույթի, որի կազմակերպման գործում դերակատարություն ուներ նաև ՀՀ սպորտի և երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանը:



-Մեծ խանդավառություն և ոգևորություն ապրեցինք բոլորս` ռազմատենչությամբ տոգորված: Կարծում ենք, որ նման միջոցառումները պետք է շարունակական լինեն, քանի որ ամրապնդում են հայրենիքի նկատմամբ ունեցած մեր սերը,- նշում են հանդիպմանը ներկա ուսանողները: