Քոլեջ - Քոլեջի տնօրեն

Քոլեջի տնօրեն`  Ռ.Պետրոսյան

 

Ծնվելէ 1960թ.-ին: 1977թ.-ին ավարտել է միջ. դպրոցը ոսկե մեդալով: 1977-1982թթ.-ին սովորել է ԵՊՀ` <<Քիմիա>> մասնագիտությամբ ավարտել հիշյալ համալսարանը գերազանցիկության դիպլոմով, ստանալով քիմիկոսի՝ ուսուցչի որակավորում: 1979-81թթ.-ին ուսումնառության ընթացքում սովորել է հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում և ստացել հոգեբանի հասարակական մասնագիտություն: 1984թ.-ից աշխատել է Գեղարքունիքի մարզի Զոլաքարի թիվ 1 միջ.դպրոցում` որպես քիմիայի ուսուցչուհի, իսկ շուրջ 19 տարի զբաղեցրել էդպրոցի ուսումնական գծով փոխտնօրենի և կազմակերպչի պաշտոնները: 1985թ-ին Լուսավորության մինիստրության կողմից պարգևատրվել է պատվոգրով` մատաղ սերնդին դաստիարակելու գործին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:

2007թ. մասնակցել է <<Կրթությանորակ և համապատասխանություն>> ծրագրի շրջանակներում անցկացվող վերապատրաստման դասընթացներին և ստացել ուսուցիչ-վերապատրաստող դասախոսի որակավորում: Մասնակցել է հայ առաքելական եկեղեցու և ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից <<լավագույն ուսուցիչ-2007>> մրցույթին և ստացել 2-րդ մրցանակ,  ճանաչվելով հանրապետության լավագույն ուսուցիչ: 2011թ.-ին մասնակցել է ՀՀ <<Տարվա լավագույն ուսուցիչ և պարգևատրվել պատվոգրով:Մասնակցել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի մրցույթին և ստացել հավաստագիր: 2007թ.-ին ՀՊՄՀ-ի քիմիայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի հայցորդ է:Շուրջ 11 գիտական հոդվածների հեղինակ է:

2006թ.-ին մասնակցել է կրթության և ազգային ինստիտուտի կողմից քիմիա առարկայի ուսուցիչների համար կազմակերպված վերապատրաստման  30 ժամյա դասընթացներին: 2007թ.-ին մասնակցել է կրթության ազգային ինստիտուտի կողմից բնագիտական առարկաների ոսւուցիչների համար կազմակերպված վերապատրաստման 30 ժամյա դասընթացին և ստացել վկայական: 2007-2014թթ. պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով և շնորհակալագրերով:2012 թ.-ից աշխատում է Երևանի գյուղատնտեսական համալսարանում, որպես ավագ դպրոցի տնօրեն, 2014թ.-ից ստանձնել է նաև նույն համալսարանին կից քոլեջի տնօրենի հաստիքը: