Բարի գալուստ Դիզայնի ֆակուլտետ

  Դիզայնը հնագույն մասնագիտություններից է, քանի որ մարդը միշտ ձգտել է շրջապատել իրեն գեղեցիկ և հարմարավետ առարկաներով: Սակայն այն նաև գիտություն է և արվեստ, որը կազմակերպում է մարդկային միջավայրը:

 Մեր դասախոսները՝ ինչպես մշտական, այնպես էլ հրավիրված, ունեն մեծ մասնագիտական փորձ, տարիներ շարունակ զբաղվում են գործնական աշխատանքով և իրենց փորձը փոխանցում են ուսանողներին:

 Մեզ մոտ սովորելու ընթացքում ուսանողները տիրապետում են դիզայնի մի շարք ճյուղերի:

 Մոդելավորման դասերի ընթացքում ուսանողները սովորում են նկարել, նախագծել և կարել հագուստ:

 Համակարգչային դասաժամերին նրանք տիրապետում են գրաֆիկ դիզայնի բոլոր առանձնահատկություններին, սովորում են կառուցել ինտերնետային կայքեր:

 Ինտերիերի և էքստերիերի ձևավորման դասաժամերին տեղեկություն են ստանում գեղարվեստական ոճերի, միջավայրի ճիշտ նախագծման մասին:

 Նշենք, որ այս բոլոր ճյուղերը մեծ կիրառում և պահանջարկ ունեն ժամանակակից կյանքում:

 Ուսման ընթացքում ուսանողները այցելում են նաև տարբեր թանգարաններ և ցուցահանդեսներ, ծանոթանում են համաշխարհային արվեստին և ոլորտի նորություններին:

Այցելեք մեզ, մենք անհամբեր սպասում ենք Ձեզ մեր ֆակուլտետում: