Բարի գալուստ Տնտեսագիտական ֆակուլտետ

Մենք  ապրում  ենք  փոփոխությունների այնպիսի  դարաշրջանում, երբ  բիզնեսը պահանջում է գիտելիքների  և  մտածողության  նոր  շրջանակներ: Շուկայական տնտեսությունը նոր խնդիրներ, նպատակներ ու պահանջներ է առաջադրում արտադրության կազմակերպիչներին, ծառայություններ մատուցողներին, տնտեսական զանազան գործունեությամբ զբաղվողներին: Շուկայական տնտեսությունը միշտ բնութագրվել է որպես բիզնեսի աշխարհ, իսկ բիզնեսը և գործարարությունը  սերտորեն կապված են միմյանց: 

Գլոբալացված  շուկայական  տնտեսության  պայմաններում  առավել  կարևորվում  են  աշխատանքային  շուկայի  կողմից  մասնագետին  ներկայացվող  որակավորման  պահանջները:

Տնտեսագիտությունը ամենատարածված մասնագիտություներից մեկն է: Տնտեսագիտությունը ավանդաբար զբաղեցնում է ամենաբարձր դիրքորոշումը ուսումնական գործընթացում: Ժամանակակից տնտեսագիտությունը հիմք է հանդիսանում ցանկացած բիզնեսի համար: 

Երևանի գյուղատնտեսական համալսարանը կարևորելով շրջանավարտների մասնագիտական գիտելիքները, հմտությունները և կարողությունները, մասնագիտական պրակտիկաները կազմակերպում է բանկերում և ձեռնարկություններում, ինչը լայն հնարավորություն  է  տալիս ուսանողին  տեսական և գործնական գիտելիքները օգտագործել  ապագա մասնագիտական  գործունեության  մեջ: 

Մենք ձգտում ենք, որ տնտեսագիտության ֆակուլտետի յուրաքանչյուր  շրջանավարտ գտնի իր տեղը բարդ եւ արագ փոփոխվող աշխատաշուկայում:

Դասախոսական կազմը երկար  տարիների  մասնագիտական, գործնական և դասավանդման փորձ  ունեցող` գիտական  հոդվածների, ուսումնական  ձեռնարկների  հեղինակներ են: 

Սովորելով Երևանի գյուղատնտեսական համալսարանի  Տնտեսագիտական  ֆակուլտետի  Ֆինանսներ  մասնագիտությամբ,  դուք դառնում  եք  ստեղծագործ, պարզ մտածող, ձեռք եք բերում հաղորդակցվելու, փոխգործակցելու ունակություններ, տիրապետում եք նոր մեթոդների և տեխնոլոգիաների, որոնք կարող եք արդյունավետ օգտագործել Ձեր հետագա գործունեության մեջ: 

    Մեր նպատակն է, որ մեր ապագա դիմորդները հասնեն  մեծ հաջողությունների  կյանքում և կարիերայում:

Այցելեք մեզ, մենք անհամբեր սպասում ենք Ձեզ մեր ֆակուլտետում: