Մասնագիտություններ - Իրավագիտություն

Բարի գալուստ Իրավաբանական ֆակուլտետ

Մասնագիտության ընտրությունն ինչպես միշտ այսօր ևս դարձել է կարևորագույն խնդիր, հաճախ նաև պայմանավորելով անձի հետագա կյանքի ընթացքն ու մակարդակը:

Այսօր շրջանավարտների մեծ մասը մասնագիտության ընտրությունը պայմանավորում է հետագայում աշխատաշուկայում իր մասնագիտության ունեցած պահանջարկի` հետևաբար նաև իրենց պահանջներին համապատասխան աշխատանք ունենալու հնարավորության հետ:

Իրավագիտության, որպես հետագա մասնագիտության ընտրության հարցի անհրաժեշտությունը, պայմանավորված է նաև նրանով, որ մենք իրավունքի և օրենքի հետ ենք առնչվում ամեն օր ու ամեն ժամ, հետևբար մեր իրավունքների և պարտականությունների իմացությունը պարտադիր է յուրաքանչյուրիս համար:

Այսպիսով` այն գիտելիքները, որ ուսանողները ստանում են Երևանի գյուղատնտեսական համալսարանի իրավագիտական ֆակուլտետում, նրանց հետագայում պետք կգա ինչպես աշխատանքի ընթացքում, այնպես էլ իրենց առօրյա կյանքում:

Լավ իրավաբանների շնորհիվ հնարավոր կլինի ապահովել անձի իրավունքների և հիմնարար ազատությունների անխոչընդոտ իրականացումը՝ նպաստելով արդարադատության ողջ համակարգի կայունացմանն ու զարգացմանը:

Այսպես՝ իրավաբանի մասնագիտությունն իր մեջ ներառում է այնպիսի կարևորագույն կադրերի պատրաստումը, ինչպիսիք են՝ դատավորներ, փաստաբաններ, դատախազներ, քննիչներ և այլն:

Իրավաբանի մասնագիտության ընտրությունը պայմանավորված է նաև նրանով, ար այս մասնագիտությունը այսօր ոչ միայն ունի մեծ պահանջարկ աշխատաշուկայում, այլ նաև դասվում է ՀՀ-ում ամենաբարձր վարձատրվող մասնագիտությունների շարքին:

Կցանկանայինք նաև նշել, որ իրավաբանի մասնագիտության առանցքում է գտնվում փաստաբանական ինստիտուտը: Այդ մասնագիտությանն  առընչվող կարևորագույն դրական զարգացումներից է փաստաբանության վերակազմակերպումը՝ Փաստաբանների միասնական և անկախ պալատի տեսքով: Առանձնացված գործում է նաև ՀՀ Փաստաբանական դպրոց հիմնադրամը, այսօր արդեն լիցենզավորելով նոր մասնագիտական որակ ունեցող կադրեր:

Որպես այդպիսիք գործում են նաև ՀՀ Արդարադատության խորհուրդը և այլ հաստատություններ, որոնք ավարտելով իրավաբանները կարող են դառնալ դատավորներ, դառախազներ:

Այսպիսով, ընտրելով իրավաբանի մասնագիտությունը, միաժամանակ լինում եք և տեղեկացված, և պաշտպանված, քանի որ օրենքի չիմացությունը չի ազատում դրա խախտման հետևանքով առաջացած պատասխանատվությունից, իսկ օրենքն իմանալն ու կիրառելը կարող է յուրաքանչյուրիս առաջ բացել նոր դռներ ու հնարավորություններ:

Այցելեք մեզ, մենք անհամբեր սպասում ենք Ձեզ մեր ֆակուլտետում: