Մասնագիտություններ - Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն

 Բարի գալուստ Անասնաբուժական ֆակուլտետ

 Գուղատնտեսական աշխատաշուկայի հարափոփոխ պահանջներին համապատասխան մասնագիտություն, ինչն ապահովում է ուսանողակենտրոն կրթական միջավայր, որակյալ և մատչելի կրթություն բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով:

   Ընդունվելով Երևանի Գյուղատնտեսական համալսարանի Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն մասնագիտությամբ, վստահ եղեք, դուք ձեռք կբերեք հիմնարար գիտելիքներ, գործնական հմտություններ և կարողություններ, հնարավորություն կունենաք դրսևորելու Ձեր ստեղծագործական մասնագիտական հնարավորություններն ի նպաստ գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը և աշխատաշուկայում կլինեք պահանջված և մրցունակ:

    Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն մասնագիտությունն ունի որակյալ դասախոսական կազմ, ուսումնամեթոդական անհրաժեշտ բազա: Ուսումը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար, գործնական, մանագիտական պարապմունքները, ինչպես նաև ուսումնաարտադրական պրակտիկան, տարվում են անասնաբուժական կլինիկաներում, առաջավոր լաբորատորիաներում, սպանդային մթերքների արտադրության կայաններում,  անասնաբուժասանիտարական փորձաքննության լաբորատորիաներում, որտեղ կարող եք նաև աշխատել՝ ուսումն ավարտելուց հետո:

 Ավարտելով Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն մասնագիտությունը, դուք դառնում եք բազմակողմանի զարգացած մասնագետ, բարձր  արհեստավարժությամբ, մշակույթով, կրթվածությամբ, սոցիալական ակտիվությամբ, պարզ մտածող և շրջապատում հեշտ հաղորդակցվող անձ և վստահ եղեք , որ դրանք կարող եք օգտագործել Ձեր հետագա մասնագիտական գործունեության մեջ, դառնալ ձեռներեցներ, գործատուներ:

   Սովորելով Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն մասնագիտությամբ կարող եք ուսումը շարունակել  ՀՀ և օտարերկրյա այլ բուհերում, շնորհիվ ուսումնառության և դասավանդման նորագույն մեթոդների ու տեխնոլոգիաների կիրառմամբ ձեռք բերված գիտելիքների համադրելիրությանն ու  փոխճանաչմանը ազգային և միջազգային մակարդակներում:

   Սիրելի դիմորդներ՝ մարզերից և քաղաքաբնակ վայրերից, հիշեք, որ հանրապետության տնտեսության վերելքում իր գերակշիռ տեղն ունի ագրոպարենային ոլորտի զարգացումը, անասնաբուծական և բուսաբուծական մթերքների արտադրության կազմակերպումը, որի իրականացնողն եք դուք:

Այցելեք մեզ, մենք սիրով սպասում ենք Ձեզ մեր ֆակուլտետում: