Մասնագիտություններ - Հացի, հրուշակեղենի և մակարոնի արտադրության տեխնոլոգիա

  Բարի գալուստ Տեխնոլոգիական ֆակուլտետ

      Ապագա մասնագիտության  ընտրությունը շատ կարևոր և պատասխանատու քայլ է: Հաշվի առնելով , որ առողջ և որակյալ սնունդը անհրաժեշտ է յուրաքնչյուր մարդու կյանքում, նաև կարևոր է ունենալ հմուտ մասնագետներ, ովքեր կկարողանան ապահովել մեր երկրում արտադրվող սննդամթերքների բարձր որակը՝ աշխատելով միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան:

  Հացի, հրուշակեղենի և մակարոնի արտադրության տեխնոլոգիա մասնագիտությունը ունի շատ հետաքրքիր պատմություն և հայտնի է, որպես սննդի բնագավառում հմուտ և բանիմաց մասնագետներ պատրաստող  ֆակուլտետ և մեր և արտասահմանյան երկրների համար:

  Հացի, հրուշակեղենի և մակարոնի արտադրության տեխնոլոգիա մասնագիտությունը պահպանում է ավանդական բարձր պատրաստվածության մակարդակը և մշտապես զարգանում է ՝ բացելով նոր հորիզոններ:

  Մեր դասախոսական կազմի շնորհիվ, որոնց թվում կան նաև գիտության թեկնածուներ, պրոֆեսորներ, դոցենտներ, ուսանողները ստանում են բացառիկ հնարավորություն դառնալ հմուտ և պահանջված մասնագետներ՝ կառավարել արտադրությունն ու հոսքագծերի աշխատանքը, ինչպես նաև ծավալել սեփական գործունեությունը սննդի բնագավառում:

  Մեր ուսանողները  հետագայում դառնում են արագ կողմնորոշվող, մտածող, տրամաբանող և հեշտ հաղորդակցվող անձիք:

  Մենք ձգտում ենք մեր ուսանողներին տալ այն ամենը ինչը կօգնի յուրաքնչյուրին գտնել իր տեղը բարդ և արագ փոփոխվող աշխատանքում:

Այցելեք մեզ մենք անկեղծորեն և անհամբեր սպասում ենք Ձեզ Տեխնոլոգիական ֆակուլտետում: