Ամբիոններ - Տնտեսագիտության ամբիոն

Տնտեսագիտության ամբիոնի

 Ամբիոնի վարիչ`  Տ.գ.թ., դոցենտ Գայանե Գևորգյան  


Ծնվել է 1958թ.Երևանում:  Ավարտել է Երևանի N 10 միջ.դպրոցը ոսկե մեդալով:

1980թ. ավարտել է ԵրԱԱԻ  անասնաբուծա-ինժեներական ֆակուլտետը:

1983թ.ավարտել է նույն ինստիտուտի  տնտեսագիտական ֆակուլտետը:

1995թ.ավարտել է ՀՀ ՖՆ  Տնտեսագիտական պրոբլեմների գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան, պաշտպանել է ատենախոսությունը և ստացել  տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

2002թ.ստացել է դոցենտի գիտական կոչում:

Աշխատել է 1981թ. ԵրԱԱԻ “Գ/տ արտադրության էկոնոմիկայի և կազմակերպման” ամբիոնում օպերատոր, 1984թ.` ավագ լաբորանտ, 1993թ.`ասիստենտ:

1994թ .աշխատել է ՀԳԱ ’’Իրավագիտության և կառավարման’’ ամբիոնի ասիստենտ, 1996թ.`ավագ դասախոս, 1997թ.նույն ամբիոնի դոցենտ, 2002թ.`’’Ագրոբիզնեսի կառավարման’’ ամբիոնի դոցենտ:

2006թ. աշխատել է ԿՄԱ  “Կառավարման” ամբիոնի  դոցենտ:

2007թ.աշխատում է ԵԳՀ ’’Տնտեսագիտության’’ ամբիոնի դոցենտ, 2012թ.`նույն ամբիոնի վարիչ:

 Հեղինակ է բազմաթիվ գիտական,ուսումնամեթոդական աշխատանքների և 3 ուսումնական ձեռնարկների` ՛՛Կառավարչական հմտություններ՛՛-2013թ. ’’Կառավարման հիմունքներ’’- 1998թ. ”Մենեջմենթ,մարքեթինգ”-1993թ.:                                                                                  

Տնտեսագիտության ամբիոնի  հիմնական աշխատանքները  կապված են  Ֆինանսներ մասնագիտության հետ, սակայն ուսումնական գործունեության շրջանակը ընդգրկում է  համալսարանի բոլոր մասնագիտությունները : 

Ամբիոնը իրականացնում է ինչպես ուսումնամեթոդականայնպես էլ գիտահետազոտական աշխատանքներՀրատարակվել են գիտական հոդվածներուսումնամեթոդական աշխատանքներՄիայն վերջին երեք տարիների ընթացքում ամբիոնի դասախոսների կողմից  հրատարակվել է երկու ուսումնական ձեռնարկ`

            Գ.Գևորգյան - ՛՛Կառավարչական հմտություններ՛՛

            Ա.Ստեփանյան - ՛՛Ձեռնարկությունների ֆինանսներ՛՛:

Ամբիոնի դասախոսները պարբերաբար  որակավորման կուրսեր են անցնումԱմբիոնը մեծ աշխատանքներ է տանում ուսանողների հետ, հատկապես ընդգրկելով նրանց ՈՒԳԸ-ումՈՒսանողները զեկուցումներով հանդես են գալիս ուսանողական գիտական կոնֆերանսներումԱմբիոնի կողմից մշակված արտադրական պրակտիկայի մեթոդական ցուցումներին համապատասխանուսանողները արտադրական պրակտիկա են անցնում ագրարային ոլորտի տնտեսություններումառևտրային բանկերում և ֆինանսական այլ կազմակերպություններում:


 Ամբիոնի  դասախոսական կազմը 

  1. Գևորգյան Գայանե  - Տնտեսագիտության թեկնածու,դոցենտ 
  2. Մաճկալյան Արմինե - Տեխնիկական գիտություններ թեկնածու
  3. Շահմուրադյան Հրաչիկ - Տեխնիկական գիտություններ թեկնածու
  4. Կեսոյան Նարեկ  - Տնտեսագիտության թեկնածու
  5. Ստեփանյան Անահիտ - դասախոս
  6. Հայրապետյան Մարիամ - դասախոս

 

Դասավանդվող առարկաներ

  • Բարձրագույն մաթեմատիկա
  • Հավանականության տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն
  • Տնտեսագիտության տեսություն
  • Սոցիալ տնտեսական վիճակագրություն
  • Հաշվապահական հաշվառման տեսություն
  • Միջազգային տնտեսական հարաբերություններ
  • Տնտեսական գործունեության վերլուծություն
  • Տնտեսության մակրոտնտեսական կարգավորում
  • Միկրոէկոնոմիկա
  • Մենեջմենթի հիմունքներ
  • Մարքեթինգի հիմունքներ
  • Տնտեսամաթեմատիկական մոդելներ
  • Բնապահպանության և բնօգտագործման տնտեսագիտություն
  • Հաշվապահական հաշվառում և աուդիտ
  • Հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության հիմունքներ
  • Ներդրումների կազմակերպում և ֆինանսավորում
  • Ֆինանսական պլանավորում
  • Արտադրական ձեռնարկությունների ֆինանսներ
  • Վարկի մենեջմենթ
  • Հարկեր և հարկային քաղաքականություն
  • Արժեթղթերի շուկա
  • Բանկային գործունեության կարգավորում
  • Բանկային ռիսկի կառավարում
  • Ապահովագրական գործ
  • Միջազգային տնտեսական կապեր
  • Դրամաշրջանառություն և հաշվարկային հարաբերություններ