Ամբիոններ - Իրավագիտության ամբիոն

 Իրավագիտության ամբիոն

Ամբիոնի վարիչ՝   Ծովինար Գրիգորյան

Ծնվել է ` 09.06.1965թ., Երևան քաղաքում:

1972-1982.թթ ավարտել է միջնակարգ դպրոցը:

1983-1985թթ. գերազանցությամբ ավարտել է Երևանի ֆինանսա-տնտեսագիտական տեխնիկումի  Իրավագիտության բաժինը:

1986-1991թ.սովորել է Երևանի պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետում:

1991-1994թթ աշխատել է Գերագույն դատարանում՝ որպես խորհրդատու:

1994թ ստացել է 2-րդ դասի իրավաբանի կոչում:

1995-1999թթ. աշխատել է Էջմիածնի Ժող. դատարանում՝ որպես գրասենյակի պետ (աշխատակազմի ղեկավար):

2000-2001թթ աշխատել է ՛՛ֆլեշ՛՛ ՍՊԸ -ում՝ որպես իրավաբան:

2002-2003թթ. աշխատել է ՛՛Սեֆ Ինտերնեյշնլ՛՛ միջազգային կազմակերպությունում՝ որպես իրավաբան:

2003-2004թթ աշխատել է ՛՛Այ Ել Սի՛՛ ամերիկյան ձեռնարկությունում որպես՝ իրավաբան:

2004թ հանդիսանում է ՛՛Կրոնվել Գրիգորյան՛՛ փաստաբանական գրասենյակի հիմնադիրներից մեկը:

2007թ հանդիսանում է փաստաբանների պալատի անդամ:

2008թթ.  աշխատում է ՛՛ԵԳՀ՛՛-ում ՝ որպես դասախոս:

2012թթ. հանդիսանում է  Իրավագիտության  ամբիոնի վարիչ:

Իրավագիտության ամբիոնում դասավանդում են իրավաբանական գիտությունների թեկնածուներ, փորձառու դասախոսներ, որոնցից 4-ը հանդիսանում են փաստաբանների պալատի փաստաբաններ:

Ամբիոնում՝ Քրեական իրավունք և Քրեական դատավարություն առարկան դասավանդող դասախոս՝ Լ.Ներսեսյանը տեսական գիտելիքներից բացի ուսանողներին մասնակից է դարձնում իր մասնակցությամբ քննվող քրեական գործերի քննության կարգին և առանձնահատկություններին, կազմակերպում է քննարկումներ, բայց դասեր, որոնք ուղղված են տեսական և գործնական գիտելիքների ամրապնդմանը:

Քաղաքացիական իրավունք և Քաղաքացիական դատավարություն առարկաների շրջանակներում ուսանողները սովորում են ինքնուրույն պայմանագրեր, համաձայնագրեր, տարաբնույթ որոշումներ և միջնորդություններ կազմել,լուծել տարաբնույթ իրավաբանական գործնական խնդիրներ և խորհրդատվություն մատուցել:

Ֆակուլտետում դասավանդվում է նաև Հողային իրավունք,  Շրջակա միջավայրի պաշպանության իրավունք և Գյուղատնտեսական ոլորտի իրավական կարգավորում առարկաները: Այս իրավունքի ճյուղերի և ենթաճյուղերի կարգավորման առարկան հողային իրավահարաբերություններն են, շրջակա միջավայրը և գյուղատնտեսությունը: Առարկան դասավանդում է փորձառու դասախոս Գ.Թ.Հ.Եփրեմյանը:

Ֆակուլտետում դասավանդող դասախոսներից Լ.Դավթյանը ավարտել է Շվեյցարիայի ՛՛Լազանի՛՛ համալսարանի դատական փորձագիտության ինստիտուտը:   Ծ.Գրիգորյանը 2013թ վերապատրաստվել է Ստրասբուրգում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում և Փարիզում՝ Իրավաբանական և նոտարական գրասենյակներում:       

Ամբիոնի դասախոսական կազմը 

  1. Սուքիասյան Գառնիկ - Իրավաբանական գիտություների թեկնածու
  2. Բաբայան Սիմոն - Իրավաբանական գիտություների թեկնածու
  3. Սուքիասյան Նազելի - Իրավաբանական գիտություների թեկնածու
  4. Խռայան Բայանդուր - դասախոս
  5. Աբրահամյան Սասուն - դասախոս
  6. Գրիգորյան Ծովինար - դասախոս