Ամբիոններ - Դիզայնի բաժին

Դիզայնի բաժին

Բաժնի վարիչ՝  Ռիմմա Էդուարդի Խաչատրյան

  Երևանի գյուղաւնտեսական համալսարանի Դիզայնի բաժինը պետականորեն հաստատված պլանների և առարկայական ծրագրերի միջոցով բարձր որակի մասնագետներ է պատրաստում ընդհանուր դիզայնի, գրաֆիկ դիզայնի ,ինտերիերի, էքստերիերի, հագուստի մոդելավորման,  դիզայներական գեղագիտական որակներ պահանջող արտադրության և այլ ոլորտների համար

  Դիզայն բաժինում ուսումնառության ողջ ընթացքում  պատրաստվում են բարձր որակավորման  մասնագետներ, ովքեր կարողանում են կիրառել իրենց տեսական և գործնական գիտելիքները հետագա մասնագիտական  արտադրության, արտաքին միջավայրի ձևավորման (էքստերիեր, ինտերիեր), գովազդի և այլ ոլորտների դիզայներական, ստեղծագործական-նախագծային ինչպես նաև` հետազոտական աշխատանքների մեջ:                                                                                                                      Ուսուման  ընթացքում մասնագիտական հատուկ դասընթացների միջոցով ուսանողները ձեռքեն բերում հագուստի մոդելավորման, գրաֆիկ դիզայնի, համակարգչային դիզայնի, ինտերիերի և էքստերիերի դիզայնի մասին հիմնարար գիտելիքներ ստեղծագործական և կատարողական  աշխատանքների համար:

   Համակարգչային դիզայն, ինտերիեր և էքստերիեր  առարկաների ուսումնական ծրագրի նպատակն է կատարել նախագծողների, կոնստրուկտավորողների, գովազդային և տպագրական արդյունաբերության մասնագետների պատրաստում և ստեղծագործ գաղափարների իրականացում, որոնք լիարժեք կկիրառեն իրենց գիտելիքները արվեստի այդ  ոլորտում:

Բաժնում ընդգրկված են հետևյալ առարկաները`

 

Ø Ինտերիերի և Էքստերիերի դիզայն

Ø Գրաֆիկական  դիզայն

Ø  Կիրառական արվեստ

Ø  Գծագրական երկրաչափություն

Ø Գծագրություն

Ø Տառատեսակներ

Ø Նյութագիտություն

Ø Գունատեսություն

Ø Ծավալատարածքային  հորինվածք

Ø  Լանդշաֆտային դիզայն

Ø  Կոմպոզիցիա

Ø   Հեռանկարչություն  

   

   Հագուստի մոդելավորում առակայի  նպատակն է պատրաստել հագուստի նկարիչ-մոդելավորողներ, որոնք ունակ կլինեն մշակելու հագուստի նոր և ուշագրավ ոճեր և մոդելներ, կատարելագործել դրանք ժամանակի ոգուն համահունչ՝ հիմք ընդունելով ոճերի և մոդելների ազգային և համաշխարհային զարգացումները, սպառողական շուկայի և արտադրանքի գեղագիտական որակի պահանջները: Ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների մտածողական ունակությունները, տեղեկատվություն հավաքելու և մարքետինգային վերլուծություններ անելու կարողությունները:


Այս մասնագիտության գծով ուսուցանվող հիմնական առարկաներն են`

                  

Ø  Կարի տեխնոլոգիա

ØԿարի հիմունքներ

Ø  Կոմպոզիցիա

Ø  Գծանկար

Ø  Գունանկար

Ø  Բատիկա

Ø  Աշխատանք նյութի վրա

Ø  Հագուստի մոդելավորում

Ø  Նյութագիտություն

Ø  Արխիտեկտոնիկա

Ø  Ազգային տարազի զարդանախշ

Ø  Եվրոպական հագուստ  


  Կրթական ծրագրերում հատուկ կարևորություն է տրվում ուսանողների հետազոտական ունակությունների զարգացմանը: Բաժինն ունի համապատասխան սարքավորումներով հագեցված կաբինետներ, համակարգչային լսարաններ: Տեսական ուսուցումը զուգակցվում է պրակտիկաներով

   Դիզայնի բաժնում  աշխատում են ՀՀ Նկարիչների միության, միջազգային դիզայներների միության անդամակիցներ, բարձր մասնագիտական փորձ ունեցող դասախոսներ, որոնք ամեն տարի հրատարակության են ներկայացնում բազմաթիվ գիտական աշխատանքներ և պարբերաբար մասնակցում ստեղծագործական ցուցահանդեսների և ունեն միջազգային ճանաչում:

   Ուսանողների աշխատանքները որպես ավանդույթ ցուցադրվում են տարեվերջյան հաշվետու ցուցահանդես քննություններին: Ոսանողները  պարբերաբար մասնակցում են հագուստի մոդելավորման ցուցադրությունների, փառատոնների, մրցույթների:

 

Դասավանդող դասախոսական կազմը

  1. Քալանթարյան Եվգենյա  - Արվեստագիտության թեկնածու, դոցենտ
  2. Մնացականյան Հասմիկ - Կերպարվեստի գիտության  թեկնածու, դոցենտ
  3. Տեր-Մեսրոպյան Թադևոս - Դոցենտի գիտական կոչում կերպարվեստ մասնագիտ. 
  4. Խաչատրյան Ռիմմա - դասախոս
  5. Գրիգորյան Նաիրա - դասախոս
  6. Գևորգյան Մանե - դասախոս