Ամբիոններ - Անասնաբուժության և բնագիտական առարկաների ամբիոն

Անասնաբուժության և բնագիտական առարկաների ամբիոն

 Ամբիոնի վարիչ՝ Կարեն Ավետիսյան

Երևանի գյուղատնտեսական համալսարանի ընդունած առաքելության և ռազմավարության առաջնահերթ խնդիրն է ագրոպարենային ոլորտի աշխատաշուկայի պահանջների վերհանումը և համապատասխան մասնագետների պատրաստումը:

ԵԳՀ-ն այդ խնդիրը իրականացնում է ‹‹Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն›› մասնագիտության կրթական ծրագրով մասնագոտների թողարկմամբ:

‹‹Անասնաբուժական›› ֆակուլտետում գործում է ‹‹Անասնաբուժության և բնագիտական առարկաների›› ամբիոն, ‹‹Անասնաբուժության›› լաբորատորիա և մասնագիտական առարկաների կաբինետներ:

Ամբիոնում դասավանդում են մասնագիտական և դասավանդման մեծ փորձ ունեցող դասախոսներ: Մասնագետների պատրաստումը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար գործնական ուսուցումն անց է կացվում  անասնաբուժական կլինիկայում, հանրապետության ճանաչված լաբորատորիաներում, գիտահետազոտական ինստիտուտներում՝ ՀՀ ԱՆ ‹‹Համաճարակաբանության և բժշկ.  մակաբուծաբանության ԳՀԻ››,  ակադ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ, ‹‹Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն›› ՊՈԱԿ-ում, ձեռնարկատիրական կազմակերպություններում, որոնք հագեցած են նորագույն լաբորատոր սարքավորումներով և անհրաժեշտ նութերի հարուստ բազայով, որոնց հետ բուհն ունի կնքված պամանագրեր:

 Սանիտարական փորձագետներն ուսումնառության արդյունքում պետք է տիրապետեն գյուղ. կենդանիների հիվանդութունների ախտորոշման, բուժման և բուժկանխարգելման ժամանակակից մեթոդներին: Պետք է տիրապետեն կենդանական մթերքների (կաթ. Միս,ձու, մեղր) և հումքի հետազոտությանը և ապահովեն այդ մթերքների անվտանգությունը:

Սանիտարակ փորձագիտություն մասնագիտությունն իր մեջ ներառում  է նաև կենդանական հումքի արտադրության տեխնոլոգիաները և մթերքների արտադրությունը:

Ուսումնառության ավարտից հետո սանիտարական փորձագետները կարող են աշխատել համապատասխան լաբորատորիաներում, շուկաներում, գիտահետազոտական լաբորատորիաներում, ինչպես նաև մսային, կաթնաին, ձկնային արտադրամասերում, գուղատնտեսական ոլորտի այլ ճյուղերում, որտեղ ձեռք կբերեն և կկատարելագործեն մասնագիտական և գործնական հմտություններ:  

 

      Ամբիոնի դասախոսական կազմը

  1. Ավետիսյան Կարեն - Գյուղատնտեսական գիտ. թեկնածու
  2. Բաղդասարյան Լավրենտի  - Գյուղատնտեսական գիտ. թեկնածու
  3. Նիկողոսյան Էրիկ  - Անասնաբուժական գիտ. թեկնածու
  4. Եփրեմյան Հերմինե  - Կենսաբանության գիտ. թեկնածու
  5. Եղիազարյան Արամ - Քիմիական գիտ. թեկնածու
  6. Պետրոսյան Ռուզաննա - դասախոս
  7. Սարգսյան Կարինե - դասախոս
  8. Մխիթարյան Մարիամ - դասախոս