Ամբիոններ - Տեխնոլոգիայի և ֆիզիկա-մաթեմատիկական առարկաների ամբիոն

Տեխնոլոգիայի և ֆիզիկա-մաթեմատիկական առարկաների  ամբիոն 

 Ամբիոնի վարիչ՝  տեխնիկական գիտությունների թեկնածու,

դոցենտ` Արմինե Մաճկալյան


Ծնվել է Երևանում 1971թ մանկավարժի ընտանիքում:

Ավարտել է Երևանի 155 միջնակարգ դպրոցը:

1994թ ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը  ·»ñ³½³ÝóáõÃÛ³Ý  դիպլոմով /օրգանական նյութերի սինթեզ և տեխնոլոգիա մասնագիտությամբ/

1996 թ  ավարտել է ՀՊՃՀ  մագիստրատուրան գերազանցության դիպլոմով  քիմիատեխնոլոգիական ճարտարագիտություն մասնագիտությամբ:

1998թ  ավարտել է ՀՊՃՀ  ասպիրանտուրան նյութագիտական ճարտարագիտություն մասննագիտությամբ:

2000թ Պաշտպանել է ատենախոսություն ,, Մետաղափոշիների ստացման տեխնոլոգիայի մշակումը քլորիդների վերականգնման եղանակով/դասիչ Ե.16.02/ և ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2016թ ԵԳՀ գիտխորհրդի որոշմամբ ստացել է դոցենտի գիտական կոչում:

 

1997-2006 թթ աշխատել է Հայաստանի պետական ճարարագիտական համալսարանում որպես ,,Տեսական քիմիա,,  և  ,,Ջերմատեխնիկա,, ամբիոնների ասիստենտ:

2003-2013   Աշխատել էԱրաբկիրի հայորդյաց տանը  /համատեղությամբ/ որպես համակարգչային դասարանի մանկավարժ:

2006-2007 թթ Եվրոպական ակադեմիայում որպես դասախոս:

2007-16 աշխատում է ԵԳՀ որպես դասախոս:

Մասնակցել է մի շարք վերապատրաստման դասընթացների  դասախոսների կատարելագործման կենտրոում: Աշխատանքային գործունեության ընթացքումարժանացել է մի շարք պատվոգրերի և շնորհակալագրերի:

Ունի բազմաթիվ տպագրված գիտական հոդվածներ և ուսումնամեթոդական ձեռնարկներ:

Միջին մեծությունների հաշվարկման համակարգչային եղանակները 2014թ

,,Ինտեգրացված մեթոդների կիրառումը ուսանողակենտրոն ուսուցման գործընթացում,, 2016թ

 


           Հացիհրուշակեղենի և մակարոնի արտադրանքի տեխնոլոգիա մասնագիտության  ուսանողները խորացնում են իրենց գիտելիքները համապատասխան ոլորտներում:

 Ամբիոնում դասավանդում են գիտության թեկնածուներ, բարձրակարգ դասախոսներ: 

   Բնագավառի տեխնոլոգիա  առարկան դասավանդում է փորձառու դասախոս՝ Ա. Բալոյանը: Նրա կազմակերպած  բաց դասերը անցնում են հետաքրքիր, ինֆորմացիայի մեծ պաշարով հագեցած, որոնք էլ ավելի են  ամրապնդում ուսանողների մասնագիտական իմացությունն ու ու առարկայի հանդեպ սերը:

    Քիմիա առարկան դասավանդում է քիմ գիտությունների թեկնածու՝ Ա. Եղիազարյանը: Ուսանողները ձեռք են բերում խորը գիտելիքներ անօրգանական, օրգանական, ֆիզկոլոիդ, անալիտիկ քիմիա առարկաներից, ծանոթանում տարբեր քիմիական և տեխնոլոգիական գործընթացներին:

 

    Նման ձևով են անցնում նաև մյուս առարկաների դասաժամերը, որոնք վարում են փորձառու և վաստակաշատ դասախոսներ:

   Ուսումնական գործընթացին զուգահեռ կազմակերպվում են պրակտիկաներ դեպի տարբեր արտադրական ոլորտներ,  ուսանողները իրենց տեսական գիտելիքները համադրում են փորձնականի հետ, ավելի ամրապնդելով մասնագիտական իմացությունն ու հմտությունը որակյալ մասնագետ դառնալու համար :

 Լսարանները և լաբորատորաները կահավորված են անհրաժեշտ սարքավորումներով և նյութերով,որոնք նպաստում են որ ուսումնական գործընթացը դառնա ավելի հետաքրքիրբովանդակալից և ուսանելի:

    Համալսարանում գործում է գրադարան, մասնագիտական և առարկայական գրականությամբ  հագեցած : Բուհը ամեն ինչ անում է, որպեսզի  լավ և որակյալ մասնագետներ տա մեր հանրապետությանը, որոնք հետագայում կարող են իրենց ուսումը շարունակել մագիստրատուրայում և ասպիրանտուրայում:

 Ամբիոնի դասախոսական կազմը 

  1. Մաճկալյան Արմինե - Տեխնիկական գիտ. թեկնածու, դոցենտ

  2. Աղասարյան Վլադիմիր - Դոցենտի գիտական կոչում ֆիզիկա մասնագիտությամբ

  3. Տխրունի Ֆլորա - Կենսաբանության գիտության թեկնածու

  4. Թումանյան Աննա - Տեխնիկական գիտությունների թեկնածու

  5. Եղիազարյան Արամ - Քիմիական գիտությունների թեկնածու

  6. Եփրեմյան Հերմինե -  Կենսաբանության գիտության թեկնածու

  7. Բալոյան Աիդա - դասախոս