Նորություններ - ՛՛Համագործակցային ուսուցման և ինտերակտիվ մեթոդների կիրառում"՛

Երևանի գյուղատնտեսական համալսարանում դասախոսների մեթոդական զինանոցը հարստացնելու, ուսանողակենտրոն ուսուցմանն անցնելու նպատակով Հայաստանի կրթական բարեփոխումներին ուղղված ''Կրթության որակ և Համապատասխանություն'' ծրագրի շրջանակներում կազմակերպվել է 30 օրյա ''Համագործակցային ուսուցման և ինտերակտիվ մեթոդների կիրառում'' վերապատրաստման դասընթացներ: Դասընթացների կազմակերպիչն էր Պետրոսյան Ռուզաննան, ով շատ մատչելի և հագեցած նյութերով անցկացրեց դասընթացները: Իսկ դասընթացի վերջում  կազմակերպեց բաց դաս, որի ընթացքում կիրառեց մեթոդներից մի քանիսը: