Նորություններ - 2015-2016 ուս.տ.ամփոփիչ ատեստավորման քննություններ և ավարտական աշխատանքների պաշտպանություն

  Երևանի գյուղատնտեսական համալսարանում սկսվել են 2015-2016 ուս. տարվա բակալավրի որակավորմամբ ամփոփիչ ատեստավորման քննաշրջանը և ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

  Այսօր Ֆինանսներ մասնագիտության շրջանավարտներըը պաշտպանելով ավարտական աշխատանքները պատրաստ են կատարել մասնագիտական գործունեություն, առաջադրել և լուծել մասնագիտական խնդիրներ: 

  Ֆինանսներ մասնագիտության ավարտական աշխատանքի թեմաները արդիական են և ներառում են ֆինանսատնեսագիտական ժամանակակից հիմնախնդիրները: 

  Ֆինանսներ մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությանը մասնակցում էին ներքոհիշյալ ուսանողները՝ Շաբոյան Ջուլիետա, Սուքիասյան Տաթև, Սահակյան Նաիրա, Սուքիասյան Երմոնիա, Մանուկյան Արթուր, Սևյան Ռաիսա, Սարխոշյան Իսահակ, Սարգսյան Տաթևիկ, Շահբազյան Հայկանուշ,Կահրամանյան Լենա, Համբարձումյան Քրիստինան:

  Ավարտական աշխատանքների պաշտպանության թեմաներն էին՝ Փոքր բիզնեսի կազմակերպումը և դրա արդյունավետության բարձրացման ուղիները/ Ավետյան Սմբատ ԱՁ-ի օրինակով/, Հարկային համակարգը տնտեսական գործունեության շրջանակներում/ Պռոշյանի կոնյակի գործարան ՍՊԸ-ի օրինակով/, Բանկային համակարգի զարգացման և կատարելագործման ուղիների վերլուծությունը/Ամերիաբանկ ՓԲԸ-ի օրինակով/  և այլն:

    Ավարտական աշխատանքները ղեկավարում էին բարձր որակավորում ունեցող դասախոսներ՝ Ա.Ստեփանյանը և Դ.Սարգսյանը, ինչը գրախոսեց տնտեսագիտության  Տ.Գ.Թ.   Գ. Գևորգյանը: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահն էր ՝ ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Տ.Գ.Թ.՝  Ա. Պետրոսյանը: