Նորություններ - Դիզայն մասնագիտության ավարտական աշխատանքները

 Դիզայն մասնագիտության բակալավրի 2015-2016 ուս. տարվա Հագուստի մոդելավորում, Ինտերյեր և էքստերյեր, Գրաֆիկ դիզայն  ավարտական աշխատանքների պաշտպանությունը

 

   Այսօր Դիզայն մասնագիտության շրջանավարտները պաշտպանելով ավարտական աշխատանքները պատրաստ են մասնագիտական գործունեության՝ առաջադրելու և իրականացնելու ստեղծագործական արվեստի աշխատանքներ:

  Ավարտական աշխատանքի թեմաները արդիական են, ներառում են նորաձևություն, գեղարվեստական էսքիզներ, տեխնիկական մոդելավորման ճիշտ ձևեր և միջոցներ, ինտերյեր և էքստերյեր, ճշգրիտ գծագրերի և ձևանների ստեղծում:

  Դիզայն մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությանը մասնակցում էին ներքոհիշյալ ուսանողները ՝ Քոսակյան Սևիլա, Սարգսյան Սոֆյա, Նահապետյան Անուշ, Վարդանյան Անուշ, Հովհաննիսյան Արթուր, Բեգլարյան Լիլիթ:

 Ավարտական աշխատանքների պաշտպանության թեմաներն էին՝ Բալետ, Webtransfer, Իսպանիա- Ցլամարտիկ, Երեկոյան Զգեստներ:

  Ավարտական աշխատանքները ղեկավարում էին դասախոսներ Մ. Գևորգյանը և Ռ. Խաչատրյանը, ինչը գրախոսեցին դիզայն ամբիոնի դասախոսներ՝ Հ. Մնացականյանը, Թ. Տեր-Մեսրոպյանը, Ռ. Հայրոյանը: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահն էր ՃՇՀԱՀ դասախոս, արվեստագիտության գիտ. թեկնածու Ռ. Բուբուշյանը: