Կարիերայի կենտրոն - Կարիերայի կենտրոնի մասին

2010թ.դեկտեմբերի 18-ի  թիվ  12 հրամանով  ստեղծվել է ԵԳՀ  <<Ուսանողների  զբաղվածության  խնդիրների լուծմամբ  զբաղվող մշտական հանձնաժողով>>-ը, իսկ 2011թ. Հոկտեմբերի 18-ին ձևավորվել է ԵԳՀ Շրջանավարտների միությունը, որոնք փոխարինում էին ԵԳՀ Կարիերայի կենտրոնին: Նշված կառույցները արտահայտում և պաշտպանում էին ուսանողության շահերը, նպաստում զբաղվածության խնդիրների լուծմանը, իրականացնում բոլոր այն գործառույթները, որոնք այլ հաստատություններում իրականացնում է կարիերայի կենտրոնը:

Հիմք ընդունելով ուսումնասիրություններն ուսանողների շրջանում և ինստիտուցիոնալ ինքնավերլուծության շրջանակներում իրականացված  սոցիոլոգիական հարցումների արդյունքները ակնհայտ է դարձել, որ նշված երկու կառույցները չեն իրականացրել ի սկզբանե իրենց առջև դրված հիմնական գործառույթները և հանդիսացել են երկու պառակտված կառույցներ:

 

2013 թվականի Հունվարի 29-ի Գիտական խորհրդի նիստի ժամանակ որոշվել է ստեղծել Երևանի Գյուղատնտեսական Համալսարանի Կարիերայի Կենտրոնը, որի հիմնական նպատակն է լինելու աշխատաշուկայում ուսանողներին համապատասխան աշխատատեղերի ապահովումը, ուսանողներին կարիերայի կայացման գործում աջակցելը և խթանելը: