Համագործակցություն - ԳՈԼԴԵՆ ԳՐԵՅՓ ԱՐՄԱՍ

Գոլդեն Գրեյփ ԱրմԱսը հպարտությամբ  շարունակում է գինեգործության ավանդույթը, որը գալիս է դեռ Քրիստոսի Ծնունդից առաջ 6000թ.-ից, երբ մեր` մշակութային համբավ ունեցող անձինք հատուկ տեղ էին տալիս կոնյակի արտադրությանը: Գոլդեն Գրեյփ ԱրմԱս խաղողի այգիները, որոնք  գտնվում են Կոշում` Արագածոտն գավառի Աշտարակի շրջանում, գնվել են 2007թ.-ին Արմենակ Ասլանյանի կողմի, ով իր ընտանիքի հետ  շարունակում է նախագահել իր հեռանկարային մտահղացումը և Ոսկյա ապրանքանիշը: Խաղողի աճեցման համար կատարյալ վայր հանդիսացող հրաբխային ստորգետնյա հողի այս 180 հեկտարը, որը նախկինում եղել է խաղողի ու եգիպտացորենի աճեցման համար նախատեսված ժայռե, լքված տարածք. այժմ դարձել է չնաշխարհիկ մի վայր: Այս փոխարկումը իսկապես գյուղատնտեսական հմտության արդյունք էր: Մեր` միջազգային մակարդակին համապատասխանող հողատարածքում աճեցվում են խաղողի բազում տեսակներ, որոնք բնորոշ են մեր հողին, իսկ մեր պտղատու այգիները իրենց մեջ են ընդգրկում հազարավոր ծառեր, որոնք օժտված են հայկական համին և հոտին բնորոշ հատուկ բերքով: