Համագործակցություն - Պռոշյանի կոնյակի գործարան

Տասնյակ տարիներ Պռոշյանի կոնյակի գործարանը պահպանւմ և ամրապնդում է իր դիրքերը հայկական և միջազգային շուկայում: Մեր մասնագիտական հմտություննրի կիրառումը և ներկայացումը շուկային թույլ են տվել հանդես գալ սպառողների համար գրավիչ առաջարկություններով:

 
Պահպանելով գինեգործության և կոնյակի արտադրության լավագույն ավանդույթները` Պռոշյանի կոնյակի գործարանը երբեք ետ չի մնում ոգելից խմիչքների արտադրության բնագավառում տեղ գտնվող նորամուծություններից և տեխնիկական բազայի արդիականացումից: Հետևելով խմիչքների արտադրությունում օգտագործվող սարքավորումների նորագույն առաջարկներին, գործարանը հաճախակի տեխնիկապես վերազինվում է ամենաժամանակակից մեքենաներով ու սարքավորումներով: Նորագույն տեխնիկայով է հագեցած նաև գործարանի լաբորատորիան:Այս ամենը թույլ են տալիս լավագույնս պահպանել թողարկվող արտադրանքի որակական ցուցանիշները, ապրանքային տեսքն ու կայունությունը:

Պռոշյանի կոնյակի գործարանի կողմից արտադրված 3-30 տարվա հնեցում ունեցող կոնյակների լայն տեսականին պատրաստվում է Արարատյան դաշտավայրում աճող խաղողի ընտրված տեսակներից. ողջ աշխարհով մեկ հայտնի են գործարանի բացառիկ մրգային գինիները (նռան, ծիրանի, սալորի, մոշի, սերկևիլի): Գործարանն արտադրում է նաև մրգային օղիներ: Պռոշյանի կոնյակի գործարանն իր արտադրանքն արտահնում է Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա, Հունաստան, Բելոռուս, Հարավային Կորեա, Անգլիա, Լեհաստան և այլն